Ուկրաինայում տեղահանված անձանց թիվը մեկ միլիոն է, եւս 3 միլիոն մարդ հումանատիր օգնության կարիք է զգում: Նման հայտարարություն է կատարել Եվրահանձնաժողովի հումանիտար օգնության եւ քաղաքացիական պաշտպանության բաժնի ղեկավար Ժան-Լուի դե Բրուվերը:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Բրուվերը հայտարարել է, որ Ուկրաինայում միջազգային իրավունքի նորմերը խախտվում են եւ համապատասխան օգնություն չի ցուցաբերվում տարհանված անձանց: Նա շեշտել է, որ Ուկրաինայի իշխանությունները ֆինանսական եւ վարչական ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով չեն կարողանում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել:

 

 

«ԵՄ-ն նախատեսում է 15 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն ուղարկել Ուկրաինա»,- ասել է Բրուվերը: