ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտարարել է, որ Դոնբասում գնդակոծումների ինտենսիվության նվազում է դիտվում, բայց տեղ-տեղ առկա են նաեւ հրադադարի խախտումներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Մենք գնդակոծումների նվազում ենք նշել, բայց, այդուամենայնիվ, կան հրադադարի խախտման բազմաթիվ դեպքեր»,- ասել է Զանիերը CNN հեռուստաալիքի եթերում:

 

«Մենք ունենք երեք շրջան, որտեղ հրադադարն այնքան էլ չի պահպանվում՝ մեկը հարավն է՝ Մարիուպոլի մերձակայքը, մյուսը՝ Դոնեցկը, հատկապես օդանավակայանի մոտ, երրորդը՝ հյուսիսը՝ Դեբալցեւո քաղաքի շուրջը»,- հավելել է գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: