Apple ընկերությունն iPhone-ների օգտատերերի համար մշակել Է «սմայլիկների» Emoji նոր տարբերակներ. այժմ հույզեր արտացոլող նշանների հավաքանիում հայտնվել են մաշկի եւ մազերի տարբեր գույներով «սմայլիկներ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Քաղաքական կոռեկտ սմայլիկները մատչելի կլինեն iOS 8.3 պլատֆորմում, որն առայժմ թեստավորում Է անցնում:

 

Ընդամենը մարդկային դեմքեր պատկերող պատկերագրերի համար առաջարկված Է մաշկի հինգ հնարավոր երանգ:

 

Անցյալ տարվա նոյեմբերին Google-ը եւ Apple-ը հաղորդել Էին «սմայլիկների» մակարդակով «ռասիզմին հաղթելու» մտադրության մասին: Համապատասխան փոփոխությունները նախատեսված են Unicode-ի համաշխարհային ստանդարտում, որը միասնացնում Է ցանկացած խորհրդանշանների կոդավորումը: