Գերմանական Berliner Zeitung թերթը հրապարակել է Շտեֆան Շոլի մեկնաբանությունը: «Կրեմլը չի ցանկանում խաղաղ լուծում» խորագրով հոդվածում հեղինակը գրում է. «Բջջային հեռախոսները լռում են: Շատ ուկրաինացի զինվորներ, ովքեր պաշտպանում էին Դեբալցևոն, արդեն մի քանի օր է՝ չեն արձագանքում: Միգուցե, նրանք սպանվել են, գերի ընկել կամ գնում են իրենց կողմնակիցների մոտ: Ճակատը հանգիստ է, կողմերը զբաղված են վերախմբավորմամբ: Այս ամենը հիշեցրել է պատերազմի մասնակիցներին, որ գոյություն ունի հրադադարի մասին համաձայնագիր՝ «Մինսկ-2»»,- փոխանցել է korrespondent.net-ը:

 

Այժմ ուկրաինացիներն ու անջատողականները ձևացնում են, որ դադարեցնել են կրակը: Շաբաթ օրը իրականացվել է երկու ռազմագերիների փոխանակում, հաջորդիվ Կիևը և Դոնեցկը զարմացրել են բոլորին, գրեթե միաժամանակ հայտարարելով ծանր զենքի դուրս բերումը՝ համաձայնագրի պահանջներին համապատասխան: Հատկանշական է, սակայն ԵԱՀԿ դիտորդների բողոքը, կապված այն բանի հետ, որ անջատողականները գաղտնի են պահել հետքաշման ուղիները: Դա զարմանալի չէ, քանի որ այդ զենքը ռուսական բանակի զինանոցում է, որի մասնակցությունը մարտերին ինչպես անջատողականներն, այնպես էլ Մոսկվան համառորեն ժխտում են:

 

Իրականում, ոչ Կրեմլը, ոչ  էլ անջատողականները չունեն ցանկություն մոտ ապագայում հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար»,- եզրափակել է Շտեֆան Շոլը՝ Berliner Zeitung թերթում: