Վրաստանը քննարկում Է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ երկխոսության նոր ձեւեր ու հնարավորություններ եւ կողջունի նրանց հետ ուղղակի շփմանը նպաստելու Մոսկվայի ձգտումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբ երությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

 

Ավելի վաղ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, թե անհրաժեշտ Է, որ Թբիլիսին ուղղակի շփումներ եւ քաղաքական երկխոսություն սկսի Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ:

 

«Եթե երկխոսությունն սկսվի, եւ Ռուսաստանն իրոք նպաստի եւ աջակցի ուղղակի երկխոսությանը մեր եւ աբխազների միջեւ, մեր եւ օսերի միջեւ, մենք պատրաստ ենք կարգավիճակի հետ կապված այդ հարցերը մի կողմ դնել եւ ընդհանրապես դրանք չքննարկել որոշ ժամանակ, այլ ձեռնամուխ լինել կոնկրետ հարցեր քննարկման՝ հումանիտար, տնտեսական, բիզնես, կրթություն, առողջապահություն, ջուր, գազ: Եկեք մի կողմ թողնենք այդ ընդհանուր կարմիր գծերը եւ սկսենք մարդկային խնդիրներից»,-հայտարարել Է Աբաշիձեն:

 

Դրա հետ մեկտեղ հատուկ ներկայացուցիչը մեկ անգամ եւս հաստատել Է, որ վրացական իշխանությունները նույնիսկ չեն Էլ քննարկում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ մերձեցման այլ տարբերակ, քան միայն խաղաղ ճանապարհը, եւ փորձում են «նոր ձեւեր, նոր հնարավորություններ գտնել աբխազների եւ օսերի հետ երկխոսելու համար»:

 

«Եթե Մոսկվան իրապես շահագրգռված Է կամ իրոք կորոշի, որ պետք Է նպաստել նման երկխոսությանը, մենք դա արագորեն կտեսնենք ու կնկատենք: Թեեւ հայտարարությունն սկզբունքորեն ճիշտ Է»,-ասել Է Աբաշիձեն, բայց իսկույն Էլ հավելել, թե «այն փաստը, որ 2008 թվականից Ժնեւում ոչ մի առաջընթաց չկա, խոսում Է այն մասին, որ, այնուամենայնիվ, որոշ հայտարարություններ ոչ միշտ են համապատասխանում իրականությանը»:

 

«Բայց մենք տրամադրված ենք այն բանին, որ, չնայած այն դժվարություններին ու նոր խնդիրներին, որոնք ի հայտ են գալիս, թեւաթափ չլինենք եւ գնանք որոնումների ճանապարհով»,-ասել Է նա: