Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ Մուհամեդ Ալ Նահայանի հետ կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն Է ձեռք բերել Կիեւին զենքի մատակարարումների շուրջը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր Էջում գրել Է Ուկրաինայի ՆԳ նախար արի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:

 

«Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել համաձայնություններ Ուկրաինային սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի որոշակի տեսակների մատակարարումների բնագավառում ԱՄԷ-ի հետ համագործակցության շուրջը,- հավաստում Է նա:- Մատակարարումների տեսակներն ու ծավալներն, ինչպես ինքներդ եք հասկանում, Facebook-ում հրապարակման ենթակա չեն»:

 

Նրա խոսքով՝ արաբներն, ի տարբերություն եվրոպացիների եւ ամերիկացիների, չեն վախենում ռազմական ոլորտում Ուկրաինայի հետ համագործակցելուց:

 

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Աբու Դաբիի INDEX-2015 սպառազինությունների ցուցահանդեսի հարթակում Պորոշենկոն հանդիպում Է անցկացրել ԱՄՆ-ի պատվիրակության հետ: Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման՝ հանդիպման կապակցությամբ հայտարարվել Է, որ «ոչ մի համաձայնություն (ԱՄՆ-ից Ուկրաինային զենքի մատակարարումների վերաբերյալ) առայժմ ձեռք չի բերվել», իսկ Վաշինգտոնը «շարունակում Է քննարկել այդ հարցը»: