Ըստ ամերիկյան Rasmussen reporters ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքների՝ ամերիկացիների 35 տոկոսը համաձայն է Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանիի այն կարծիքին, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի սիրում Ամերիկան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Բացի այդ, ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության կողմնակիցների թվից հարցվա ծները, ովքեր համարում են, որ պետության ղեկավարը չի սիրում իր երկիրը, կազմել է 62 տոկոս:

 

Սոցիոլոգիական հարցումն անցկացվել է փետրվարի 22-23-ին: Ուսումնասիրությանը մասնակցել են շուրջ 800 պոտենցիալ ընտրողներ: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,5 տոկոսը:

 

ՌԻԱ Նովոստին հիշեցնում Է, որ ավելի վաղ հանրապետական, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին կուսակցական միջոցառումներից մեկի ժամանակ, դիմելով լսարանին, հայտարարել է, որ «Բարաք Օբաման չի սիրում Ամերիկան»: