Աբխազիայի խորհրդարանը փետրվարի 25-ին հավանություն Է տվել հանրապետական 2015 թվականի բյուջեի օրինագծին, որը քննարկման Էր ներկայացվել երկրի նախագահի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

2015 թվականի պետբյուջեի եկամուտները պլանավորված են 11,757 մլրդ ռուբլու չափով, իսկ ծախսերը՝ 11,998 մլրդ ռուբլի ծավալով: 240,5 մլն ռուբլու չափով դեֆիցիտը պլանավորվում Է ծածկել Աբխազիայի ազգային բանկի վարկերի եւ ներքին այլ աղբյուրների հաշվին:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, եկամուտների ընդհանուր գումարից 2,887 մլրդ ռուբլին ՌԴ-ի ֆինանսական օգնությունն Է Աբխազիայի սոցիալ-տնտեսական զարգացման համար, 5,438 մլրդ ռուբլին՝ ՌԴ-ի միջոցները բյուջետային ներդրումների համար, որոնք կկատարվեն 2015-2017 թվականներին հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու ներդրումային ծրագրի շրջանակներում:

 

Դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ադմինիստրատորը կլինի Աբխազիայի ֆինանսների նախարարությունը: