Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները խստորեն անհանգստացրել են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորին:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բրասյորն իր մտահոգություններն է գրել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Ես խիստ մտահոգված եմ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական վատացող դրության առնչությամբ: Կոչ եմ անում ադրբեջանական իշխանություններին ապահովել Եվրախորհրդի մարդու իրավունքների սկզբունքների նկատմամբ հարգանքը»,- գրել է Բրասյորը:

 

 

Պաշտոնական Բաքուն իր երկրի բանտերում է պահում ավելի քան երկու տասնյակ ադրբեջանցի ակտիվիստների, ընդդիմադիրների, իրավապաշտպանների, լրագրողների: Նրանց ազատ արձակելու կոչերով են հանդես եկել եվրոպական և համաշխարհային շատ կառույցներ, ինչպես նաև տարբեր երկրների ղեկավարներ: