«Իրաքի ավիաուղիներ» ընկերությունն այսուհետ ամեն շաբաթ չվերթներ կիրականացնի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nalia Radio and Television (NRT) հեռուստառադիոկայանի կայքը, այս մասին հայտարարել է ավիաընկերությունը: Բաղդադ-Երևան թռիչքներն, ըստ կայքի, կսկսվեն փետրվարի 26-ից:

 

 

Հայաստանը թույլ է տվել Իրաքի քաղաքացիների մուտքը երկիր' առանց մուտքի արտոնագրի: «Նախաձեռնությունն իրականացվում է ուղևորափոխադրումների ոլորտում բաց երկնքի քաղաքականության համատեքստում»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Սաադ ալ Քաֆաջին:

 

 

Հայաստանը միաժամանակ ամրապնդում է կապերը Իրաքի քրդական տարածաշրջանի հետ: Ծրագրվում է 2015 թվականի հունիսին հայկական հյուպատոսություն բացել Էրբիլում: