Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի 20-րդ հատված թաղամասում Քամիլ Էլման օղլու Սադըխովը, դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով, խողխողել է իր 57-ամյա հորը' Էլման Աղավերդի օղլու Սադըխովին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, տուժողը բազմաթիվ վերքերով հասցվել է հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Քամիլ Էլման օղլու Սադըխովը ձերբակալվել է:

 

Կատարվում է հետաքննություն: