«Լեւադա-Կենտրոնի» կողմից փետրվարին անցկացված հարցման համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանության վարկանիշը հասել Է 86 տոկոսի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով հետազոտության արդյունքները: Այսպիսով, Պուտինի նկատմամբ ռուսաստանցիների վստահությունը 2015 թվականի հունվարի տվյալների համեմատությամբ աճել Է 1 տոկոսով՝:

 

Հետազոտության համաձայն՝ պետության ղեկավարի աշխատանքից դժգոհ Է հարցման մասնակիցների 13 տոկոսը:

 

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գործունեությանը դրական Է վերաբերվում հարցվածների 64 տոկոսը, իսկ կառավարության աշխատանքից գոհ Է 60 տոկոսը:

 

Հետազոտության մասնակիցներին նաեւ առաջարկվել Է նշել հինգ-վեց քաղաքական եւ հասարակական գործիչների, որոնք իրենց առավել մեծ վստահություն են ներշնչում: Արդյունքում՝ առաջին տեղն զբաղեցրել Է Պուտինը (59 տոկոս), նրան հաջորդում են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն (24 տոկոս) եւ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը (20 տոկոս): Հաջորդ տեղերում են Մեդվեդեւը (19 տոկոս), ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին (10 տոկոս) եւ պատրիարք Կիրիլը (6 տոկոս):

 

Նշվում Է, որ Ռուսաստանի քաղաքական գործիչներից որեւԷ մեկի նկատմամբ վստահությունը բացակայում Է հարցման մասնակիցների 12 տոկոսի մոտ, իսկ 13 տոկոսը հայտարարել Է, որ ընդհանրապես չի հետաքրքրվում քաղաքականությամբ:

 

Հարցումն անցկացվել Է փետրվարի 20-23-ը. դրան մասնակցել են Ռուսաստանի 46 տարածաշրջանների 134 բնակավայրերում ապրող 1,6 հազար քաղաքացիներ: