ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 26-ին' ժամը 13.11-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Զովունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարերի օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

 

 

Պարզվել է, որ Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 00-78L պ/հ (վարորդ՝ Վ. Հ., ծնված 1990թ.) և «Մերսեդես» մակնիշի 40RR401 պ/հ (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1961թ.) ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով դուրս են բերվել «ԳԱԶել» մակնիշի տուժածներ Ռ. Փ.-ը (ծնված 1983թ.), Գ. Պ.-ը (ծնված 2002թ.), Զ. Պ.-ը (ծնված 1985թ.), ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

 

Հրշեջ-փրկարարները, մինչ շտապօգնության աշխատակիցների դեպքի վայր հասնելը, տուժածներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն: