Գվատեմալայի նախկին նախագահ Ալֆոնսո Պորտիլիոն, որն անցյալ տարի ԱՄՆ-ում հինգ տարի և տասն ամիս ժամկետով բանտարկության էր դատապարտվել՝ Տայվանից կաշառքներ վերցնելու համար, ազատ է արձակվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

 

Պորտիլիոն, ում Գվատեմալան ԱՄՆ-ին էր արտահանձնել 2013 թվականին, խոստովանել է մեղքը Միացյալ Նահանգների բանկերի միջոցով փողերի լվացման փորձի նպատակով:

 

 

Դատարանում նա նաև ասել է, որ Տայվանից փող է վերցրել այն խոստման դիմաց, որ իր երկիրը դիվանագիտական հարաբերություններ կպահպանի մասնակիորեն ճանաչված պետության հետ:

 

 

Այդ պահին Գվատեմալայի նախկին ղեկավարն արդեն մի քանի տարի անցկացրել էր բանտում, և Նյու Յորքի դատարանը հաշվի է առել նրա կրած պատժաչափը: