ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, որպես կասկածյալ, փետրվարի 26-ին հարցաքննվել է հունվարի 15-ին Գյումրիում բախումների վերածված բողոքի ցույցի մասնակից, Գյումրու բնակիչ Անուշավան Հարությունյանը, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել' ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1 և 2 կետերի հատկանիշներով' խուլիգանութ յուն, դիտավորությամբ հասարակական կարգի կոպիտ խախտում:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Անուշավան Սիմոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռնալու մասին: Նա որպես վկա առաջին անգամ հարցաքննվել էր հունվարի 17-ին:

 

 

Հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով մեղադրանք էր առաջադրվել նաև Սառնաղբյուրի բնակիչ, 22-ամյա Մնացական Ալեքսանյանի նկատմամբ: Փետրվարի 6-ին ոստիկանության Շիրակի մարզի Ախուրյանի բաժնից ազատ արձակվեց Մնացական Ալեքսանյանը՝ մնալով կասկածյալի կարգավիճակում:

 

 

Արմենուհի Մխոյան