ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 27-ին Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին բաց հանդիպում կանցկացնի՝ նվիրված Ուկրաինայի իրադրությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, ԱԽ-ի անդամները կլսեն Ուկրաինայում ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելության (ՀՄԱ) ղեկավար Էրթուգրուլ Ապականի եւ Շփման խմբում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Հայդի Տալյավինիի բրիֆինգը:

 

«Նրանք հանդես կգան տեսակապի ռեժիմով: Դրանից հետո մենք կանցկացնենք փակ խորհրդակցություն»,- ասել է դիվանագետը: Նման հանդիպում անցկացնելու նախաձեռնողներն են Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան:

 

Տարածաշրջանում հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել փետրվարի 15-ից: Փետրվարի 26-ին ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտնել է Դոնբասում շփման գծից ծանր սպառազինությունների 90 տոկոսը հետ քաշելու մասին: «Խոսքը վերաբերում է հրետանուն, ականանետներին եւ այլ սպառազինության»,- նրա խոսքը մեջբերել է Դոնեցկի նորությունների գործակալությունը:

 

Իր հերթին Կիեւում հայտարարել են աշխարհազորայինների հետ շփման գծից 100 միլիմետր տրամաչափի հրետանու հետքաշումն սկսելու մասին: Մինչդեռ ԵԱՀԿ-ի դիտորդներն իրենց ամենօրյա հաշվետվության մեջ հաղորդել են, որ աշխարհազորայինները եւ ուկրաինացի ուժայինները հրաժարվել են բացահայտել հետ քաշվող ծանր սպառազինությունների կուտակման վայրերը:

 

Ինպես նախօրյակին ՏԱՍՍ-ին հայտնել Է ԱԽ-ի արեւմտյան անդամ երկրներից մեկի դիվանագետը, հանդիպմանը հազիվ թե արծարծվի Ուկրաինաում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղաբաշխման հարցը, ինչը հնարավոր Է միայն Անվտանգության խորհրդի թույլտվությամբ: «Ոչ մի բան չի խոսում այն մասին, որ կքննարկվի ՄԱԿ-ի խաղաղապահների վերաբերյալ առաջարկությունը»,-հայտարարել Է զրուցակիցը:

 

Փետրվարի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը նախազգուշացրել Է Ուկրաինայի արեւելքում ստեղծված կրիտիկական իրադրության մասին եւ կոչ Է արել կողմերին՝ կատարել Մինսկի պայմանավորվածությունները: «Ուկրաինայի իրադրությունը, իրոք, կրիտիկական Է: Այժմ հարկավոր Է, որ բոլոր կողմերը, որոնք Մինսկում պայմանավորվել են համալիր միջոցառումների շուրջ, կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները եւ դադարեցնեն մարտական գործողությունները, որպեսզի հնարավորություն տան խաղաղ բնակիչներին՝ վերադառնալու բնականոն կյա նքին, եւ իսկական քաղաքական երկխոսություն սկսեն: Ստորագրվել են համաձայնագրեր, եւ դրանք պետք Է կատարել»,- նշել Է դիվանագետը:

 

Դյուժարիկը հայտնել Է, որ մարտի 2-ին ներկայացվելու Է Ուկրաինայում մարդու իրավունքների հետ կապված իրադրության դիտարկման գծով ՄԱԿ-ի առաքելության հերթական՝ թվով իններորդ հաշվետվությունը: Սկսած ընթացիկ տարվանից՝ այդ հաշվետվությունները հրապարակվելու են եռամսյակը մեկ, այլ ոչ թե ամեն ամիս, ինչպես առաջ Էր: Վերջին զեկույցը դեկտեմբերի 15-ին ներկայացվել Էր Ժնեւում:

 

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության վերջին տվյալների համաձայն՝ Դոնբասում հակամարտության ընթացքում զոհվել Է գրեթե 5,7 հազար մարդ, վիրավորների թիվը հասնում Է մոտավորապես 14,6 հազարի: