«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման պատադններին գլխատող տղամարդը ծագումով Լոնդոնից` բրիտանացի Մուհամմեդ Էմվազին է: Այս մասին հաղորդում է բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունը:

 

 

Նրա տվյալներով` Էմվազին, ով հայտնվում էր համացանցում տարածված տեսանյութերում պատադնների նկատմամբ բռնություն գործելիս, հայտնի էր բրիտանական անվտանգության ծառայություններին: Նրանք նախընտրել են չհրապարակել իր անունը:

 

 

Դիմակավորված տղամարդը, ով, ամենայն հավանականությամբ, Էմվազին է եղել, առաջին անգամ հայտնվել էր տեսանյութում անցյալ տարվա օգոստոսին, երբ սպանվել է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին: Գրեթե անմիջապես Միացյալ Թագավորության անվտանգության ծառայությունները  պարզել են, որ տեսագրության մեջ տղամարդը խոսում էր բրիտանական ակցենտով: 

 

 

Ավելի ուշ, համացանցում հայտնվել են մի շարք այլ տեսանյութեր, որոնց մեջ, հավանաբար, պատանդները նույնպես գլխատվել են Էմվազիի կողմից: Նրանց թվում է ամերիկացի լրագրող Սթիվեն Սոլթոֆը, հումանիտար կազմակերպության բրիտանացի աշխատակից Դեյվիդ Հեյնսը, ամերիկացի հումանիտար աշխատակից Փիթեր Քասինգը:

 

 

ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն` 2006 թվականին  Էմվազին մեկնել էր Սոմալի, որտեղ միացել է «Աշ-Շաբաբ» ահաբեկչական կազմակերպությանը: