ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման հրավիրվել է մասնակցելու Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, միջոցառումները նախատեսված են մայիսի 7-9-ը: Բոլոր հայ-ամերիկյան եկեղեցիները, հայրենակցական և բարեգործական, ինչպես նաև քաղաքական միությունները միավորվելու են և դառնալու մեկ հզոր ձայն' ուղղված ԱՄՆ ժողովրդին և աշխարհին:

 

Եկեղեցիների ազգային խորհուրդն ու ԱՄՆ Կաթոլիկ եպիսկոպոսների խորհուրդը պաշտոնապես հրավեր են ուղարկել նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ Կոնգրեսի անդամներին' մասնակցելու Վաշինգտոնի մայր տաճարում մատուցվելիք տիեզերական պատարագին:

 

ԱՄՆ մայրաքաղաքում նախատեսվող արարողություններն անցկացվելու են Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հովանու նորքո: Նախատեսված է, որ նրանք ևս ներկա են լինելու պատարագին: