Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուտբոլի ժամը» հաղորդման շրջանակներում անդրադարձել է հավաքականի գլխավոր մարզչին և նշել.

«Շալանդը խոստացել է, որ հաղթելու ենք Ալբանիայի հավաքականին: Նրա առջև խնդիր եմ դրել՝ Եվրոպայի առաջնություն պետք է դուրս գանք: Եթե Ալբանիային չհաղթենք, ապա Շալանդը հրաժարական կտա»,- նշել է Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահը նշել է, որ մեր ազգային ընտրանու կազմը կհամալրեն Գաել Անդոնյանը և Դավիթ Յուրչենկոն: