ՀՅԴ-ն սպասում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ կապված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ընդունելի լինելու հետ: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

 

«Մենք սպասում ենք Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որից հետո այդ հայեցակարգը կգնա սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որտեղ կաշխատեն նախագծի վրա, ինչից հետո այն կմտնի Ազգային ժողով, և մենք լայն հանրության առաջ կքննարկենք այն հանրաքվեի դնել-չդնելու հարցը»,- ասաց Ռուստամյանը:

 

Վերջինս հավելեց նաև, որ իրենք իրենց առաջարկների փաթեթը բաժանել են բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին: Եվ ստացել են հետաքրքիր առաջարկներ. «Մասնավորապես, շատ հետաքրքիր առաջարկներ ենք ստացել Հրանտ Բագրատյանից, որոնք հիմա ակտիվորեն քննարկում ենք»,- նշեց Ռուստամյանը: