Արարատի մարզային փրկարարական վարչությունում փետրվարի 26-ին ժամը 21:58-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Մասիս-Նորաբաց ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, և տուժածին օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայրում պարզվել է, որ Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Բառո» տաքսի ծառայության «Շկոդա» մակնիշի 34 FD 536 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ կողաշրջվել: Վարորդ Ա. Գ.-ին /ծնված 1960թ./ տեղափոխել են Մասիսի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:

 

 

Լիլիթ Մաճկալյան