Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակը Սումգաիթյան ջարդերի 27-րդ տարելիցի առիթով կոտրել է մի շարք ադրբեջանական կայքեր: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ հաքերային խմբի ֆեյսբուքյան գրառումից, կոտրված կայքերում տեղադրվել է Սումգաիթում դաժանաբար սպանված մարդու լուսանկար հետևյալ գրությամբ' «Հիշում ենք Սումգաիթի ցեղասպանությունը»: «Մենք չենք մոռանու մ ոչ մի բան, չենք մոռանում այն անմեղ մարդկանց, ովքեր մահացան առանց պատճառի»,-ասված է գրառման մեջ:

 

Կոտրված կայքերի շարքում է Բելգիայում Ադրբեջանի դեսպանության կայքը, կենտրոնացված գրադարանային հարթակը և այլն: