Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը փետրվարի 27-ին հանդիպում-քննարկման էր հրավիրել Շիրակի մարզից ընտրված եւ ծնունդով շիրակցի պատգամավորներին՝ քննարկելու Գյումրիի կարգավիճակի փոփոխության օրենսդրական նախաձեռնության նախագիծը:

 

Մինչ այդ, քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որով կոչ էր արել համախմբվել և համատեղ ջանքերով լուծել Գյումրիի՝ տասնամյակներ շարունակ անլուծելի խնդիրները:

 

 

Հրավիրված 12 պատգամավորներից հանդիպմանը ներկա էին երեքը՝ Սամվել Ֆարմանյանը, Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, ինչպես նաև Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը: