Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի «Ստրանջայի» 66-րդ միջազգային մրցաշարում շարունակում է հաջող հանդես գալ 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը: Եզրափակչի ուղեգրի համար մղվող մենամարտում Բարսեղյանը մրցեց Ղազախստանը ներկայացնող Ժակսուլյուկ Իլյասովի հետ և գեղեցիկ հաղթանակ տոնեց: Այսօր կայանալիք եզրափակիչ մենամարտում Սամվել Բարսեղյանի մրցակիցը կլինի Էլվին Իսաևը: Կիսաեզրափակիչ դուրս եկած մեր մյուս մասնակիցը 49կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը համառ պայքարում զիջեց ուզբեկ Աբդուլա Կուչկարովին և Հայաստան կվերադառնա բրոնզե մեդալով, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: