Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն սպասում է Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը, որը տեղի է ունենալու մարտի 22-ին՝ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում:

«Ռեալը» մնում է «Ռեալ»: Գիտենք, որ հեշտ չէ նրանցից միավոր կորզելը, սակայն այդ թիմին սպասվում է այց «Կամպ Նոու» մարզադաշտ, և այստեղ մենք կարող ենք կրճատել միավորների տարբերությունը: Դրանից հետո նրանք որևէ խաղում կրկին պետք է միավոր կորցնեն»,-Սուարեսի խոսքը մեջբերում է Sport-ը:

Հիշեցնենք, որ Պրիմերայի 24-րդ տուրի արդյունքում Լուիս Էնրիկեի թիմը 56 միավորով երկրորդ տեղում է՝ մադրիդյան թիմին զիջելով 4 միավորով: