Բրյուսելում փետրվարի 24-ից մարտի 1-ը ընթանում է«Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կառույցի «Թվային դարաշրջան» խորագրով ձմեռային համալսարանը, որին մասնակցում է նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Օհանյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, քաղաքական ոՒժի երիտասարդական կազմակերպությունն առաջին կառույցն է Հայաստանից, որ հնարավորություն է ստացել մասնակցել «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության ծրագրերին:

 

 

Ձմեռային հավաքի ընթացքում երիտասարդները հանդիպումներ են ունեցել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոուլի և Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Հերման վան Ռոմպուի հետ:

 

 

Անդրբեջանի իշխող' Նոր Ադրբեջան կուսակցությունն այս անգամ ներկայացրել էր իր անդամության հարցը: Սակայն ծրագրի ընթացքում բազմաթիվ քննարկումներ եղան Անդրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ: Եվ Անդրբեջանի ներկայացուցիչը հանել է իր կուսակցության անդամության հարցումը: Ծրագրի ընթացքում ընդունվել է «Մարդու իրավունքները Ադրբեջանում» խորագրով կոշտ բանաձևը, որը դատապարտում է մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումը հարևան Անդրբեջանում:

 

 

«Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպությունը համաեվրոպական ուսանողական և երիտասարդական քաղաքական ասոցիացիա է և Եվրոպայի ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կազմակերպությունը: Այն հիմնադրվել է Վիեննայում Սկանդինավյան, գերմանական եւ ավստրիական ուսանողների կողմից 1961 թ: Այն ներկայացնում է ավելի քան 1 միլիոն 600 հազար ուսանողների և երիտասարդների 42 անդամ կազմակերպություններից 35 երկրներում և ամենամեծ երիտասարդական կազմակերպությունն է Եվրոպայում: