Պրիմերայի 25-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» հյուրընկալվեց «Գրանադային» և մրցակցի նկատմամբ առավելության հասավ 3:1 հաշվով:

25-րդ րոպեին հաշիվը բացեց Իվան Ռակիտիչը, 49-րդ րոպեին Լուիս Սուարեսը կրկնապատկեց «կապտանռնագույնների» գոլային առավելությունը: 4 րոպե անց Ֆրան Ռիկոն դիպուկ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը և կրճատեց հաշվի տարբերությունը: Հանադիպման 70-րդ րոպեին Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին վերջակետ դրեց հանդիպմանը:

 Այժմ կատալոնացիները իրենց ակտիվում ունեն 59 միավոր: