Հայաստանն սկսել է էներգետիկ համակարգերի վերակառուցման մեծ գործընթաց, որի շնորհիվ բարձրացվելու է երկրի էներգետիկ անվտանգությունն ու սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունը։ Հանրապետության հարավային սահմանին արդեն մեկնարկել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» էներգամատակարարման նոր ենթակառուցվածքների կառուցումը, իսկ դրանց շահագործումը նախատեսված է 2016 թվականի մարտի 5-ին։ «Արմենպրես»-ն այցելել է Հրազդան ՋԷԿ-ից մինչև Շինուհայր շուրջ 230 կմ եկարությամբ էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման շինհրապարակ և ծանոթացել շինարարության ընթացքին։

 

 

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Անանյանի խոսքով՝ Հայաստանի էներգամատակարարման ենթակառուցվածքները շահագործման են հանձնվել դեռ 1958 թվականին, իսկ վերջին տասնամյակների ընթացքում հիմնանորոգումներ ու վերազինումներ տեղ չեն գտել: «Հին գծերը մաշված էին, դրանց հիմքերը՝ մաշված։ Այստեղ հաճախակի էին լինում վթարներ և անջատումներ։ Ներկայումս ընթացքի մեջ գտնվող Էներգամատակարարման հուսալիության ծրագիրը նպատակ ունի մեծացնել երկրի էներգամատակարարման համակարգերի հուսալիությունը՝ էներգափոխանցման ցանցի հի մնական ենթակառուցվածքների թողունակության բարելավման միջոցով:

 

Այս ներդրումների շնորհիվ էներգափոխանցման համակարգի այդ հատվածում կմեծանա թողունակությունն ու հուսալիությունը, կնվազեցվի գծի խափանումները և էներգամատակարարման ընդհատումները»,- ասաց Անանյանը։

 

 

Նա տեղեկացրեց, որ ընդհանուր ծրագրի արժեքը 27 մլն դոլար է, որից շուրջ 15 մլն դոլարը ծառայելու է նյութերի ձեռքբերմանը։ «Եթե նախկինում այստեղ կորուստները կազմում էին 2-2.5 տոկոս, ապա շինարարության ավարտին կկարողնանք կորոստները հասցնել 0.3-0.5 տոկոսի։ Ամեն ամիս մենք տեղափոխում ենք մոտ 600 մլն կիլովատտ էլեկտրաէներգիա, իսկ գծերի թողունակությունը մեծացնելով նվազեցնում ենք կորուստը»,- նշեց Անանյանը։

 

 

Շինարարության կապալառուն հնդկական Kalpataru Power Transmission LTD ընկերություն է։ Ընկերության ներկայացուցիչ Դհավալ Սուլեի կարծիքով՝ իրենք ունեն բոլոր հնարավորությունները սամանված ժամկետում ավարտին հասցնելու շինարարությունը։ «Արդեն Հայաստան են եկել մի խումբ շինարարներ, մի մասն էլ այստեղ կլինեն մարտին։ Ընդհանուր առմամբ, շինարարությանը մասնակցելու են 300-400 հնդիկներ։ Չնայած ձմռան պայմաններում դժվարանում է մեր աշխատանքը, սակայն փորձում ենք արագ կատարել գործը»,- ասաց հնդիկ շինարարը։

 

 

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Անանյանն էլ նշեց, որ կառուցվելու է շուրջ 740 հենարան, և եթե յուրաքանչյուր օր կառուցվեն երկուսը, շինարարությունը կավարտվի ճիշտ ժամանակին։ Նա նաև տեղեկացրեց, որ վերառառուցվելու են նաև Շինուհայրի և Հրազդանի ենթակայանները և բարձրացվելու է դրանց հզորությունը։ «Ունենալու ենք 400 կՎ ենթակայաններ, որոնցից Հայաստանում դեռ չկա, իսկ Այրումում կկառուցվի 500 կՎ ենթակայան»,- հավելեց նա և ընդգծեց, որ հզոր ենթակայանները ի վիճակի կլինեն անհրաժետության դեպքում ավելի մեծ քանակ ությամբ էլեկտրաէներգիա մատակարարել և ստանալ։

 

 

Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի խմբի անդամ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011թ. հունիսի 1-ին ստորագրվել էր «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի իրականացման վարկային համաձայնագիր:

 

 

Դրանից հետո, 2014 թվականի hուլիսի 2-ին Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 40 մլն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը Հայաստանին՝ որպես «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում, որը թույլ կտա մեծացնել ընթացքի մեջ գտնվող ծրագրի ազդեցությունը և հոգալ ՀÕ € էներգամատակարարման ցանցի համար մեծ կարևորություն ունեցող' «Հաղթանակ», «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների' վերակառուցման ծախսերը: