ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի հյուսիսը պատուհասել է ուժեղ բուքը: Ըստ օդերևութաբանների՝ որոշ շրջաններում մոտ 8սմ ձյուն է տեղացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

 

Դալլաս քաղաքի օդանավակայանում չեղյալ է հայտարարվել ավելի քան 600 չվերթ:

 

 

Առատ տեղումները հանգեցրել են բազմաթիվ դժբախտ պատահարների: Մելիսա քաղաքում, որը գտնվում է Դալասից 50 մղոն դեպի հյուսիս, մայրուղու վրա բախվել է մոտ 40 ավտոմեքենա:

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր չկան: