armsport.amՌոջեր Ֆեդերերը Դուբայի «Մասթերս-500» կարգի մրցաշարի եզրափակչի Նովակ Ջոկովիչի հետ խաղում իր կարիերայի 9000-րդ «էյսն» է կատարել: Այդ խաղում շվեյցարացին ընդհանուր 12 անպատասխան մատուցում է իրացրել, ինչի արդյունքում այժմ իր հաշվին գրանցված է 9007 «էյս»:

Նշեքն, որ այդ ցուցանիշով աշխարհի երկրորդ թենիսիստը թենիսի պատմության մեջ 4-րդն է: Նրանից շատ «էյսեր» կատարել են Գորան Իվանիշևիչը, Իվո Կարլովիչը և Էնդի Ռոդիկը:

Հիշեցնենք, որ Ֆեդերերը հաղթել էր եզրափակչում և 7-րդ անգամ դարձել Դուբայ-Մասթերսի չեմպիոն: