Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Շալկեի» նկատմամբ տարած հաղթանակից հետո անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին։

«Սա իրական «Բորուսիան» էր: Խաղ, լարվածություն 90 րոպեների ընթացքում: Չի կարելի չնշել Հենրիխ Մխիթարյանի խաղը: Սա նրա լավագույն խաղն էր թիմում անցկացրած ժամանակահատվածում»,-Կլոպի խոսքը մեջբերում է դորտմունդյան ակումբի մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով, իսկ Մխիթարյանը գոլ է հեղինակել և գոլային փոխանցում կատարել: