ԱՄՆ Միսսուրի նահանգի մայրուղում մոտ 30 ավտոմեքենաների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, հաղորդում է NBC News-ը:

 

 

Վթարի պատճառը ձյան առատ և շարունակական տեղումներն են:

Միջադեպը տեղի է ունեցել Ռոլա քաղաքի մերձակայքում: Մարդատար ավտոբուսը, որում 55 ուղևոր է եղել, բախվել է բեռնատարին:

 

 

Վթարի հետևանքով 11 մարդ հոսպիտալացվել է: Բեռնատարներից մեկը թունավոր նյութ է տեղափոխել, որը թափվել է ճանապարհին: