Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակի, հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի և պատանի երկրապահների երդման արարողության մարտի 5-ի միջոցառումների Ժամանակացույց.

 

9:00 Ծաղկադրում Սպարապետի կիսանդրու մոտ ԵԿՄ վարչության շենքում (ԵԿՄ վարչության անդամներ, տարածքային բաժանմունքների, մարզային խորհուրդների ներկայացուցիչներ),

 

9:05 –ին Եռասերունդ երկրապահի պատվիրակության այցելություն Արարատ.

 

 Սպարապետի օջախում շնորհավորանք Մեծ մայր Գրետա մայրիկին,  ծաղկադրում Սպարապետի կիսանդրու մոտ,  շրջայց Սպարապետի տուն-թանգարանում,

 

11:00–ին Եռաբլուր պանթեոնում ծաղկադրում Սպարապետի շիրիմին,

 

12:00–ին Միջոցառում Ծիծեռնակաբերդում, Մարզահամերգային համալիրի դիմացի հրապարակում.

 

 «Պատանի երկրապահ» կառույցի 10 000 սաների երդման արարողություն,

 

 Ելույթներ, շնորհավորանքի խոսքեր

 

 Պատանի երկրապահների ցուցադրական ելույթներ,

 

 13:40-ին շարային քայլքով երթ դեպի Մեծ եղեռնի հուշահամալիր,

 

 14:00–ին «Ծնունդդ շնորհավոր Սպարապետ»- միջոցառում ԵԿՄ վարչության շենքում (Արշակունյաց 22)

 

Մարտի 5-ին ԵԿՄ վարչության ներկայացուցիչները, տեղական կառույցների հետ, կլինեն նաեւ Հայաստանում եւ Արցախում կանգնեցված Սպարապետ Վազգեն Սարգսյանի բոլոր հուշարձանների մոտ։ Նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն նաեւ Սփյուռքում։