Կամչատկայում գտնվող միանգամից երկու հրաբուխ' Շիվելուչը եւ Կլյուչյովսկայան փոշու ահռելի սյուներ են ժայթքել' համապատասխանաբար 4 եւ 7 կմ բարձրությամբ: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Կլյուչյովսկայա հրաբխից ժայթքող փոշու ամպը տարածվել է հյուսիս եւ հյուսի-արեւլյան ուղղությամբ' 60 կմ հեռավորության վրա, իսկ Շիվելուչից' 55 կմ' հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան ուղղությամբ»,- տեղեկացրել են գործակալությանը: