ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 2-ին' ժամը 02.02-ին, ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Հրազդան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ, կան երկու տուժածներ և առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի (վարորդ Խ. Մ.) 34 SR 993 պետհամարանիշի և «Միցուբիշի» մակնիշի (վարորդ Ց. Դ.) 34 MD 377 պետհամարանիշի ավտոմեքենաները:

 

Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են մեքենաների հոսանքազրկում և փակել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: