Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռների արձակում Է իրականացրել Ճապոնական ծովի ջրատարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 2-ին հաղորդել Է Agence France-Presse-ը:

 

Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ԿԺԴՀ-ն արձակել Է փոքր հեռահարության երկու հրթիռ՝ մինչեւ 490 կիլոմետր գործողության շառավղով: Արձակումները կատարվել են Նամփո նավահանգստի շրջանից: Սեուլը դա գնահատում Է որպես լավածության շիկացման փորձ՝ հաշվի առնելով Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի՝ սկսված համատեղ զորավարժությունները:

 

Ճապոնիայի կառավարությունն, իր հերթին, «վճռական բողոք» Է հայտնել հրթիռների արձակման առնչությամբ: Վարչապետ Սինձո Աբեն պրոֆիլային նախարարություններին հանձնարարել Է ձեռնամուխ լինել տեղեկատվության հավաքման՝ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հետ «սերտ համագործակցությամբ» ապահովել ճապոնական նավերի եւ օդանավերի անվտանգությունն, ինչպես նաեւ ժամանակին եւ ստույգ տեղեկատվություն տրամադրել բնակչությանը:

 

Փետրվարի սկզբին ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության հինգ բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: