Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը, որը երկար ժամանակ խուսափում էր նավթամթերք արտահանել Ռուսաստանի տարածքով, այդ երկրով նավթի արտահանման նոր երթուղի է որոշել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման սենսացիոն տեղեկություն է հայտնել ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը' հղում կատարելով սեփական աղբյուրներին:

 

Գործակալության աղբյուրը նշել է, որ դեռեւս հայտնի չէ, թե ռուսաստանյան որ նավահանգստով են արտահանվելու ադրբեջանական նավթամթերքները, եւ դա կախված է լինելու գնորդներից:

 

Գործակալության կարծիքով' այս փաստը եւս խոսում է այն մասին, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները գնալով ավելի են սերտանում: