Նյու Յորքի և Ֆիլադելֆիայի օդանավակայաններում չեղյալ է հայտարարել ավելի քան 1400 չվերթ ձնաբքի պատճառով, հայտնում է krasnews.com-ը:

 

Ինչպես հայտնում են օդերևութաբանները, նման եղանակը կպահպանվի մինչև երեքշաբթի, սպասվում է էլ ավելի մեծ թվով չվերթների չեղարկում:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԱՄՆ արևելքում սաստիկ սառնամանիքների հետևանքով մահացել է մոտ 30 մարդ: