Մոսկվայի կենտրոնում ռուս ընդդիմադիր գործչի՝ Բորիս Նեմցովի սպանությունը հարված Է առաջադեմ մարդկությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, ասված Է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հայտարարության մեջ:

 

«Նա այն քաղաքական գործիչն Է, որը վերջին երկու տասնամյակում անդուլ կերպով պայքարում Էր դեմոկրատական իդեալների եւ ազատությունների պաշտպանության համար»,-նշվում Է փաստաթղթում:

 

Իր հերթին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է, թե ցնցված Է Նեմցովի սպանությունից եւ հույս ունի, որ մեղավորները կպատժվեն:

 

«Ես կտրականապես դատապարտում եմ այդ ահավոր բռնությունը, հուսով եմ, որ այդ դաժան հանցագործությունը կատարած անձինք կբացահայտվեն եւ պատասխան կտան օրենքի առաջ»,-ասված Է Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ: