Ոստիկանության Շենգավիթի բաժնում հունվարի 27-ի երեկոյան հաղորդում է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 14 շենքի մոտ դանակի սպառնալիքով հափշտակել են 1997թ. ծնված Մարիամ Ա.-ի բջջային հեռախոսը: Մեկնած օպերատիվ խմբին Մարիամ Ա.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը' ժամը 19.00-ին, անհայտ անձը Չեխովի փողոցի թիվ 16 շենքի մոտ փակելով իր բերանը՝ ձեռքից հափշտակել է բջջային հեռախոսը և դիմել փախուստի:

 

Ոստիկանության ծառայողները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1987թ. ծնված Արտակ Գ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

 

Կատարվում է քննություն: