Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամսում ավարտվել են 3,2 կմ երկարությամբ նոր գազատարի անցկացման աշխատանքները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասո վ զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Նոր Խարբերդում մեկնարկած ենթակառուցվածքների ապահովման ու բարեկարգման ծրագրի շրջանակում լուծում է տրվում տասնամյակների խնդրին:

 

Նաև զեկուցվել է, որ ներկայում ընթացքի մեջ են Նոր Խարբերդում էլեկտրամատակարարման և ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի կարգաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: