Արդեն 10 տարի է, ինչ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ' Գեղարքունիքի մարզի երեք քաղաքային համայնքներում գործում են բարեգործական ճաշարաններ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առող ջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը, իրենց գործունեության 10 տարիների ընթացքում ապացուցվել է ճաշարանների գոյության անհրաժեշտությունն ու կարեւորությունը: Ճաշարանները գործում են մարզի 3 քաղաքային համայնքներում' Գավառում, Սեւանում եւ Ճամբարակում:

 

 

Ճաշարան են հաճախում են ինչպես անապահով, այնպես էլ հաշմանդամություն ունեցող 201 անձինք, ովքեր չունեն շարժվելու խնդիր, իսկ շարժվելու խնդիր ունեցող հաշմանդամների համար կատարվում է սննդի առաքում: Ճաշարանների գործունեությունը իրականացվում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցներով եւ Գավառ, Սեւան եւ Ճամբարակ քաղաքների համայնքային բյուջեի համաֆինանսավորմամբ:

 

 

Խոսրով Խլղաթյան