Մարտի 3-ին, ժամը 01.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վրացական փողոցի թիվ 21/2 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.00-ին, մարվել՝ ժամը 02.06-ին:

 

Այրվել է «Օպել վեկտրա» մակնիշի 35 DO 832 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ Ն. Ն.) սրահն ամբողջությամբ և ջերմահարվել թիվ 21/2 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկի պատուհանը: