Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը փետրվարի 26-ից ի վեր ավելացել է 54-ով, վարակվածների թիվը՝ 88-ով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մարտի 2-ին հրապարակված տվյալները:

 

Ընդամենը համաճարակի սկսվելուց հետո Արեւմտյան Աֆրիկայի, երեք երկրում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում, մահացել է 9 հազար 714 մարդ, վարակվել է 23 հազար 913 բնակիչ:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ գործակալությունը, հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Սակայն այդ երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում տասը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ վարակվել է 20 մարդ, մահացել են 8-ը: