ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 3-ին' ժամը 08.21-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում' գազալցակայանի մոտակայքում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան ընկել է չգործող ջրատարը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

 

Պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 95NO005 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել սելավատարը: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել սելավատարից: