Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շնորհակալություն է հայտնել ակումբի գործադիր տնօրեն Միխայել Ցորկին իրեն վստահելու և թիմի անհաջող ելույթների ժամանակահատվածում թիմից չհեռացնելու համար:

«Շատ շնորհակալ եմ, որ նման հիանալի ակումբում աշխատելու հնարավորություն ունեմ: Կցանկանայի «Բորուսիային» փոխհատուցել վստահության համար: Վացկեն և Ցորկը դժվարին պահերի պատասխանատվության զգացումը յուրօրինակ կերպով են արտահայտում: Հաճելի է նման հանգստություն, վստահություն և համբերատարություն տեսնելը»,- Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 23-րդ տուրի արդյունքում դորտմունդյան թիմը 28 միավորով մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է: