Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում գործող «ԱրմենՏել» ՓԲԸ գրասենյակի ցուցապահարանից գողացել են 2 բջջային հեռախոս:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությ ունը կատարել է 1976թ. ծնված Արթուր Բ.-ն:

 

 

Օրերս նա հայտնաբերվել է Բագրատաշենում և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքից բերման ենթարկվել Մաշտոցի բաժին: Կատարվում է քննություն: