«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը չի բացառում, որ հերթական կլասիկոյի արդյունքը կարող է որոշիչ նշանակություն ունենալ չեմպիոնական տիտղոսի համար պայքարում:

Մադրիդյան ակումբի հետ Լուիս Էնրիկեի թիմը կհանդիպի մարտի 22-ին՝ Պրիմերայի 28-րդ տուրի շրջանակներում:

«Աստված տա, որ «Ռեալի» դեմ խաղը «Բարսելոնայի» համար որոշիչ նշանակություն ուենա: Սակայն Իսպանիա առաջնության չեմպիոնությունը կախված է շատ այլ բաներից, որոնք վերահսկել հնարավոր չէ: Գիտենք, որ պետք է օգտվենք «Ռեալի» անհաջողությունից և հաղթանակի տրամադրվենք յուրաքանչյուր խաղին»,- Բուսկետսի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը 61 միավորով գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը, կատալոնացները 59 միավորով երկրորդն են: