Գիտնականները հայտնաբերել են այն հիմնական պաշտպանական նյութերը, որոնք կոկորդիլոսներին եւ ալիգատորներին թույլ են տալիս օգտվել իմունիտետից, որի ուժին հավասարը կենդանական աշխարհում գրեթե չկա: Միսիսիպյան ալիգատորի արյունը հետազոտողները հույս ունեն դրանց հիման վրա ստեղծել նոր տիպի անտիբիոտիկներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնագործության մասին հաղորդել Է New Scientist-ը՝ հղում անելով PLoS One հանդեսին:

 

Էվոլյուցիայի 37 միլիոն տարվա ընթացքում կոկորդիլոսները մշակել են վարակներից պաշտպանության հզոր միջոցներ: Այդ գիշատիչները ծանր վերքեր են հասցնում միմյանց, որոնցից դրանք բուժվում են նվազագույն բարդացումներով. չնայած այն բանին, որ դրանց բնակության միջավայրը հեռու Է մանրԷազերծ լինելուց:

 

Ամերիկյան ալիգատորների իմունային համակարգի պաշտպանության առաջին գիծը գիտականները նկարագրել են 2008 թվականին: Լուիզիանայի կենսաքիմիկոսները հայտնաբերել են, որ սողունների արյան շիճուկը ոչնչացրել Է 23 տեսակի մանրԷներ, իսկ Էրիթրոցիտները՝ ՁԻԱՀ-ի վիրուսը: Ալիգատորների գլխավոր զենքը եղել են ֆերմենտները: