Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Աքըն Օզթուրքը մարտի 4-ին պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները' հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

 

Այցի ընթացքում ծրագրված են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ՊՆ ղեկավարության հետ: Այցը կշարունակվի մինչեւ մարտի 6-ը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի 3 կործանիչ և 106 զինծառայող մասնակցում է Թուրքիայի Կոնիա քաղաքի մոտ անցկացվող թուրք-ադրբեջանական «Արծիվ 2015» զինավարժություններին, որին մասնակցում են նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերը: Զինավարժություններին մասնակցում են ՄԻԳ-29 և F-16 կործանիչներ: Վարժանքներն սկսվել են մարտի 3-ին և պետք է շարունակվեն մինչև ապրիլի 2-ը: